ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Նիկոլ Փաշինյան. Չեմ կարծում, որ ճիշտ կլինի՝ կառավարությունը կամ ԱԺմեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի

Նիկոլ Փաշինյան. Չեմ կարծում, որ ճիշտ կլինի՝ կառավարությունը կամ ԱԺմեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի
18.07.2019 | 11:47

Ճիշտ չեմ համարում, որ Սահմանադրությունները երկրում հաճախ փոխվեն՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ճիշտ չեմ համարում, որպեսզի Սահմանադրությունները երկրում հաճախ փոխենք: Կարծում եմ՝ խորհրդարանական համակարգը պետք է շանս ունենա, որ հասկանանք՝ ինչպիսի համակարգ է սա», - ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում երբեք ժողովուրդը լեգիտիմ Սահմանադրություն չի ունեցել՝ միևնույն ժամանակ նկատելով. «Չեմ կարծում, որ ճիշտ կլինի՝ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է մեկնաբանվել, որ նոր վարչապետ է, նոր կառավարություն և իրենք էլ հիմա իրանց վրա են ուզում ձևել նոր Սահմանադրությունը, բայց նորմալ եմ համարում, որ հանրության մեջ լինեն այդպիսի նախաձեռնություններ»:

Դիտվել է՝ 4770

Մեկնաբանություններ